Ինչպես հաղորդել է «Հարավային հոսք» ծրագրի գործադիր տնօրեն Մարսել Կրամերը, ծրագրի արժեքը կարող է գերզանացել 10 մլրդ եվրոն: Ըստ Կրամերի՝ իրականացվել են ծովի հատակի ուսումնասիրություններն ու հաշվարկները, այժմ կիրականացվի ցամաքային նախագծումը: Նրա հաշվարկներով, նախագծի իրականացումը կսկսի 2011թ., իսկ շահագործման կհանձնվի 2015թ.-ին:
Գազպրոմն այս պահին բանակցությունները վարում Ռումինիայի հետ, քանի որ Բուլղարիայի նոր վարչապետը դադարեցրել է Ռուսաստանի հետ բոլոր ծրագրերը` դա պատճառաբանելով փորձաքննության անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք»-ի միջոցով ռուսական գազը Սեւ ծովի հատակով կհասնի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Ընդհանուր երկարությունը կլինի 900կմ, խորությունը` ավելի քանի 2կմ: