Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Իշխանության «դաբրոյի» փոխարեն ժողովրդի «դաբրոն» է պետք

Արմավիր քաղաքի քաղաքապետի` 2011 թ. մարտի 20-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել են հինգ թեկնածուներ: Գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, ՀՅԴ-ից ՀՀԿ դարձած, հիմա այսօր անկուսակցական Առնակ Գևորգյանը, Իսպանիայից առանց ընտանիքի օրերս վերադարձած անկուսակցական Հայկազ Եղոյանը, Արմավիր քաղաքի ավագանու անդամ, Մոսկվայում բիզնեսի տեր, անկուսակցական Սևակ Մինասյանը և դատախազության նախկին քննիչ, մասնագիտական կարիերան սերիալներում շարունակող, անկուսակցական Կարեն Վարդանյանը:

Թեկնածուներից յուրաքանչյուրը արդեն իրեն քաղաքապետ է պատկերացնում: Բայց ամենից շատ համոզված է գործող քաղաքապետը:

Արմավիրում պատմում են, որ երկու անգամ նա ընտրակեղծիքներով ընտրվել է: Այս անգամ էլ քաղաքապետը շահարկում է «դաբրոյի» հարցը: Ըստ քաղաքապետի` «դաբրոն կա, ու ընտրեն – չընտրեն, ստիպված են ևս չորս տարի հանդուրժել և հաշտվել իր քաղաքապետ լինելու հետ»: Բայց առայժմ նա դաբրո ունի միայն ՀՀԿ Արմավիրի շրջանային խորհրդից:

15-հոգանոց նիստում խորհրդի նախագահ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդի անդամներին առաջարկեց քաղաքապետի ընտրություններին սատարել Ռուբեն Խլղաթյանին: Ներկաներից ոմանք նկատեցին, որ մարզպետը համարյա բերանի մի ծայրով այդ մասին հայտարարեց, ինչը թույլ է տալիս մտածել, որ «դաբրոն» դեռ չկա:

Արմավիրում համոզված են, որ կուսակցությանը հարգող ոչ մի հանրապետական չի ընտրի գործող քաղաքապետին, որովհետև չեն կարողանում հիշել, թե 8 տարիների ընթացքում ինչ լավ բան է արել: Ասենք` Խլղաթյանը ինքն էլ չի կարող նշել: Խլղաթյանը գոնե մի երկու փողոց վերանորոգեր, կենտրոնական փողոցները լուսավորեր, աղբահեռացում աներ:

Ի դեպ, մրցույթներում, բացի իր և իր ընտանիքի անդամների կազմակերպություններից, ոչ մեկը, չգիտես ինչու, չի հաղթում:

Փոխարենը մարդը մանկապարտեզների խաղահրապարակներն է վաճառում, փողոցի լուսավորման համար ծայրամասերից հենասյուներն է տեղափոխում կենտրոնական մաս, խմելու ջուր է վաճառում ու քաղաքի համայնքային բյուջեի փողերն է սեփականի պես վատնում:

Ու արմավիրցիները քաղաքապետին մի խորհուրդ են տալիս` իշխանական «դաբրոյի» փոխարեն ընտրողների «դաբրոն» պիտի ստանար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում