Գերծանրքաշային բռնցքամարտի WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պատրաստ է ռինգ դուրս գալ՝ մենամարտելու գերմանացի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Հուկի հետ: Այս մասին տեղեկացնում է Կլիչկոյի գործակալ Բերնդ Բենտեն:
«Վլադիմիրը պատրաստ է ցանկացած ժամանակ մենամարտել Հուկի հետ: Կլիչկոն պատրաստ է պայքարել այն ժամանակ, երբ Մարկոն ինքը կցանկանա»,- գերմանական Bild-ի փոխանցմամբ՝ ասել է Բենտեն:
Նշենք, որ Վլադիմիրը նոյեմբերի 10-ին պաշտպանելու է չեմպիոնական գոտին: Նրա մրցակիցն է լինելու 32-ամյա Մարիուշ Բախը: