Նորվեգիայի կառավարությունը ծրագրում է 2013-ից մեծացնել ԵՄ-ից ներմուծված կաթնամթերքի որոշ տեսակների, մսամթերքի և գյուղատնտեսական արտադրատեսակների մաքսատուրքերը:
Այսպես. պանրի որոշ տեսակների մաքսատուրքը կարող է կազմել մինչև 250%, հորտենզիայի՝ 72%: Նորվեգիայի գյուղատնտեսության նախարարությունն այս քայլը համարում է պարտադրված՝ ազգային արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով: Այս մասին հաղորդում է DW.de-ն:
Նորվեգիան եվրոպական տնտեսական տիրույթի մաս է ու ԵՄ 10 կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը: Ներմուծվող ապրանքները կազմում են Նորվեգիայում օգտագործվող պարենի գրեթե կեսը: