Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսպես չի կարող շարունակվել ևս յոթ տարի»

«Ազգային Ժողովի օրակարգը` թե´ մեծը, թե´ քառօրյան, պետք է արտացոլի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները: Ցավոք սրտի, դա այդպես չէ, և այսօր խոսք չի գնում միմիայն Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին ` մեծ օրակագում, կամ որևէ այլ օրինագծի մասին:

Վերջերս, գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ L’Etat c’est moi ` «Պետությունը ես եմ» և իմ դեմ խաղ չկա: Այդ արտաքին քաղաքականությունը, որ տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը և ագային շահը, շարունակվելու է առաջիկա յոթ տարին, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու արտագաղթը, տևելու է նվազագույնը յոթ տարի:

Մեր պետականության վաղվա կրողներ այս երիտասարդների առաջ մենք թաքցնելու բան չունենք»:

Եվ ապա. «Խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթաբար, խեղված և կեղծված ընտրությունների, բայց անգամ այս համամասնությունը մեծամասնության և ընդդիմության, չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա:

Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը: Ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ և ոչ երբեք հեգնանքով. «Առե´ք, կերե´ք… Սա է ժառանգությունը ձեր»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից:

Այնուհետև հրավիրված վարչության և խմբակցության համատեղ նիստում` արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշած, օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին և հաշվի առնելով պահի կարևորությունը` որոշվեց ս.թ. մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվեն կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության և մարտավարության առաջարկվող տարբերակները և կկայացավի համապատասխան որոշում:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում