Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն, մեկնաբանելով ֆրանսիական Сharlie Hebdo շաբաթաթերթում տպագրված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, հայտարարել է, որ հանգիստ է վերաբերվում նմանօրինակ նյութերին,- գրում է gazeta.ru-ն:
«Մենք ապրում ենք մի երկրում, ուր յուրաքանչյուրը սեփական կարծիք արտահայտելու իրավունք ունի: Այստեղ ծաղրանկարների հրապարակման ազատությունը երաշխավորված է»,- ասել է Էրոն՝ հավելելով, որ եթե Ֆրանսիայի քաղաքացիներն այդ ծաղրանկարների պատճառով զայրացած են, կարող են դիմել դատարան: «Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ապրում ենք իրավական պետությունում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Сharlie Hebdo շաբաթաթերթը իր նոր համարում տպագրել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանակարները:








































