Փետրվարի 28-ին Փարիզի իր բնակարանում մահացել է հայտնի ֆրանսիացի դերասանուհի Անի Ժիրարդոն: Դերասանուհին այս տարի պետք է նշեր իր 80-ամյակը:
Վերջին տարիներին Ժիրարդոն ծանր հիվանդ էր` տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ` գրեթե ամբողջությամբ կորցնելով հիշողությունը:
Անի Ժիրարդոն նախ ցանկացել էր բժիշկ դառնալ, սակայն հետագայում պարզվել է, որ նրա դերասանական տաղանդը նրան ավելի մեծ համբավ կբերի:
2001թ. նա ստացել է Կաննի փառատոնի մրցանակը, Վենետիկի կինոփառատոնի մրցանակը` 1965թ.-ին, «Սեզար» կինոմրցանակը` 1995թ.-ին Կլոդ Լելյուշի «Մերժվածները» ֆիլմում գլխավոր դեր խաղալու համար: