Մարտի 28-ին Հայաստանում կմեկնարկի Մանկապատանեկան գրքի շաբաթը: Այն կազմակերպում է Հայաստանի գրողների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ամեն տարի Մանկապատանեկան գրքի շաբաթի մեկնարկը տրվում է հանրապետության որևէ մարզում: Այս տարի շաբաթը կմեկնարկի Արարատի մարզում:
Շաբաթի շրջանակներում մանկագիրները կայցելեն հանրապետության այլ մարզերի և մայրաքաղաքի դպրոցներ, հանդիպումներ կունենան աշակերտների հետ և գրքեր կնվիրեն:
Փակման արարողությունը կկայանա ապրիլի 4-ին Երևանում` Խնկո Ապոր անվան մանկապատանեկան գրադարանում: Նախատեսվում է հանդիսավոր արարողությամբ հանձնել «Տարվա լավագույն մանկապատանեկան գիրք» մրցանակը: