Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, մարտի 3-ին վրաց եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդը անցկացնելու է երեխաների կնքման արդեն 16-րդ զանգվածային արարողությունը:
Հայտերը ներկայացվել են փետրվարի 25-ից 27-ը, իսկ արարողությունը տեղի է ունենալու Թբիլիսիի Սամեբա եկեղեցում: Մարտի 3-ը Վրաստանում նաև նշվում է որպես Մայրերի տոնի օր:
Վրացական եկեղեցու առաջնորդը նախկինում անցկացված նման արարողություններից հետո դարձել է ավելի քան 7 հազար երեխայի կնքահայր: