Առաջիկա օրերին Հանրապետությունում օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի: Սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա՝ գիշերը Երևանում սպասվում է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկը՝ 30-32 աստիճան տաքություն:
Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ՝ այս եղանակը կպահպանվի առաջիկա օրերին, այդ թվում՝ անկախության տոնակատարության օրերին: