ԱՄՆ-ում սկանդալ է առաջացել վրացական Խվանչկարա գինու շուրջ, հաղորդում է Грузия-Online-ը:
Պարզվել է, որ Վրաստանն իրավունք չունի այդ ապրանքանիշի տակ իր գինիները վաճառելու, քանի որ այն պատկանում է Դոզորցև ընկերությանը: Грузпатент գործակալությունը այս մասին տեղակացել է, երբ ԱՄՆ-ում հայտ է ներկայացրել վրացական ապրանքանիշերի գրանցման համար:
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Խվանչկարայի իրավունքները վիճարկել դատարանում: