Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել է վեցամսյա դադարի մասին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` հղում կատարելով քրդական այդ կուսակցությանը մոտ կանգնած կայքին, որը պարբերաբար հրապարակում է ՔԱԿ-ի հայտարարությունները:
Կայքի հրապարակման մեջ գրվում է, որ ՔԱԿ-ը չի իրականացնելու հարձակումներ թուրքական զորամիավորումների վրա, այլ ավելի շատ կիրականացնի պաշտպանական գործողություններ:
ՔԱԿ-ի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մեկնաբանել և հաստատել այս տեղեկությունը: