Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին` 6-րդ փուլի 6-րդ տուրում միմյանց հանդիպեցին Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստուհիները: Մրցաշարային աղյուսակի առաջին և վերջին հորիզոնականներում գտնվող հայ գրոսմայստերները 32-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:
Փաստորեն, մինչ այս տուրը բացարձակ արդյունք ցույց տված, Էլինա Դանիելյանի հաղթարշավը միայն Լիլիթ Մկրտչյանը կարողացավ կասեցնել: 6-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ Էլինա Դանիելյանը` 5.5: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել, բայց անկախ նրանցում գրանցված արդյունքներից Դանիելյանը կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդողին գերազանցելով նվազագույնը 1.5 միավորով: