Այսօր առավոտից Թբիլիսիի Վարդերի հրապարակում շարունակվել է մի քանի օր առաջ սկսված երթուղային տաքսիների վարորդների բողոքի ակցիան, հաղորդում է day.az-ը:
Մի քանի հարյուր մարդ քաղաքի իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել ուղևորափոխադրումների ոլորտում անցկացված մրցույթի արդյունքները, ինչի արդյունքում ոլորտը հայտնվել է մեկ մոնոպոլիստի ձեռքում:
Վարորդներին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր:
Երթուղայինների բողոքի հետևանքով տրանսպորտային լուրջ խնդիրներ են առաջացել քաղաքում: Գերծանրաբեռնված են աշխատում մետրոն ու ավտոբուսները: