Փետրվարի 27-ին, Սիրիայում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ, Դամասկոսի Հայ Առաքելական և Կաթողիկե առաջնորդների հովվապետությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց ոգեկոչման պատարագ` նվիրված Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին, ապա եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան պաշտոն:
Արարողությանը մասնակցեցին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, Հայաստանի քաղաքացիներ, Դամասկոսի հայ համայնքի մշակութային, կրթական և մարզական միությունների ղեկավարներ, բազմաթիվ սիրիահայեր: