Ամերիկյան JPMorgan ներդրումային բանկի ղեկավարության տակ գտնվող JPMorgan Digital Growth Fund հիմնադրամը կարող է գնել Twitter սոցիալական կայքի 10%-ը ընդամենը 450մլն դոլարով: Այս մասին The Financial Times գործակալությանն են հայտնել այն աղբյուրները, որոնք մոտ են կանգնած բանակցություններին:
Այսպիսով, բանկը սոցիալական կայքի ընդհանուր արժեքը գնահատում է 4,5մլրդ դոլարի սահմաններում: Նշվում է, որ կողմերի միջև բանակցություններն ընթանում են, սակայն դեռևս ոչ մի երաշխիք չկա, որ դրանք որևէ արդյունքի կհասնեն: Բացի այդ, տեղեկություն չկա նաև այն մասին, թե JPMorgan բանկն ուղղակի ներդրումներ իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ և կամ արդյո՞ք գնելու է բաժնետոմսերը Twitter-ի թույլտվությամբ:
Միաժամանակ նշվում է, որ հիմնադրամը մտադրված չէ գնել բաժնետոմսերը երկրորդական շուկայում:
Բացի Twitter-ից` ամերիկյան բանկն այլ ընկերություններում ներդրումներ կատարելու մտադրություններ ունի, այդ թվում Zynga օն-լայն խաղերի և Skype ինտերներ-հեռախոսային ընկերության մեջ:
JPMorgan ընկերություները հիմնադրվել է 1799թ.-ին և համարվում է աշխարհի ներդրումային ծառայություններ առաջարկող խոշորագույն ընկերություններից մեկը: Ներկա պահին բանկը, որի ակտիվները կազմում են 2 տրլն դոլար, իր գործունեությունն է ծավալում ավելի քան 60 երկրներում:











































