Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն վաղը մեկնում է Եգիպտոս ու Սլովակիա: Այս մասին, ըստ Грузия-online-ի, տեղեկացրել է Վաշաձեի տեղակալ Նինո Կանադաձեն:
Սլովակիայում նա հանդիպելու է իր գործընկերոջ հետ: Քննարկվելու են երկկողմ համագործակցությունն, ինչպես նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրին վերաբերող հարցեր:
Վաշաձեն նաև ելույթով հանդես կգա գլոբալ անվտանգությանը նվիրված միջազգային ֆորումի ընթացքում: