Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Հայաստանը ռուսական ծիրում

Ռուսաստանում Լեւադա կենտրոնը հարցում է անցկացրել ու պարզել, որ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի վարկանիշները հավասարվել են:
Պուտինը, որ մինչ այդ ուներ զգալի տոկոսային առավելություն, արդեն ունի ընդամենը 1-2 տոկոսի առավելություն: Այլ կերպ ասած` հարցումը վկայում է Պուտինի դարաշրջանի մայրամուտի մասին: Թերեւս հենց այդ մայրամուտի զգացողությունն է պատճառը, որ ՌԴ վարչապետը վերջին շրջանում ապրում է անիվների վրա, այսինքն` ճամփորդում է Ռուսաստանով մեկ, գնում է Ուկրաինա, եւ նույնիսկ ժամանակ չունի կապտուկները բուժել, ինչը նկատել էին ուկրաինացի լրագրողների օբյեկտիվները: Ավելին, փաստորեն, Պուտինն արդեն կապտուկներ է ստանում: Ակնհայտ է, որ Մեդվեդեւի վարկանիշային աճի հարցում զգալի դերակատարում ունեցավ Արեւմուտքը, որը ամեն կերպ փորձեց եւ շարունակում է Մեդվեդեւին համոզել, որ նա նախագահ է, որ նախագահ լինելը լավ բան է, որ եթե նա նախագահ լինի, ապա կվայելի Արեւմուտքի աջակցությունն ու բարեկամությունը:
Ի՞նչն է Ռուսաստանում առկա այդ իրադրության վրա բավական երկար ծավալվելու պատճառը: Այն, որ Ռուսաստանի այդ ներքաղաքական, ներիշխանական դասավորությունը զգալի ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական գործընթացների վրա: Մի բան է, երբ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը մշակվում է Արեւմուտքի հետ «խրուշչովյան կոշիկի» ոճով խոսող Պուտինի ճաշակով, եւ այլ բան է, երբ այդ վերաբերմունքը մշակվում է Արեւմուտքի թելադրանքի տակ հայտնված Մեդվեդեւի քիմքին համապատասխան: Իսկ ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ տարբերություն Հայաստանի համար: Խնդիրը այստեղ երեւի թե բավական նուրբ է: Առաջին հայացքից տարբերություն գրեթե չկա, եւ Ռուսաստանը ինչպես Պուտինի, այդպես էլ Մեդվեդեւի դեպքում ձգտում է ավելի ու ավելի մեծ ազդեցություն հաստատել Հայաստանի վրա` այն դիտելով Կովկասում Ռուսաստանի վերջին բաստիոնը կամ միակ Բաստիոնը, որը կասկած չի հարուցում: Եվ մեծ հաշվով, թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդեւի հայաստանյան քաղաքականությունը մեր երկրի, մեր հասարակության շահի տեսանկյունից դեստրուկտիվ բնույթ ուներ եւ ունի, ու չի նպաստում արժեքային եւ տեխնոլոգիական որեւէ առաջընթացի: Խնդիրը այստեղ ավելի շատ գտնվում է բիզնես-տիրույթում, եւ այդ հարթության մեջ առկա կամ սպասվելիք, կամ հավանական պրոցեսները պրոյեկտվում են քաղաքականության վրա:
Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության զգալի մասը, հիմնական մասը աշխատում է ռուսական առանցքով: Այդ առումով բնական է, որ այդ տիրույթում գերական Պուտինի բիզնես-շահն է: Եթե Մեդվեդեւի հետ նրանց մրցակցությունը մտնում է վճռական փուլ, ապա բնական է, որ առաջանում է այդ շահի վերանայման հարց: Այսինքն` Հայաստանը Պուտինի բիզնես-շահի տիրույթն էր, քանի որ Ռուսաստանն է մեր տնտեսության տերը, իսկ Ռուսաստանի տերն էլ Պուտինն էր, եւ հիմա առաջանալու է Պուտինի շահը Մեդվեդեւի շահով փոխելու հարց, քանի որ Ռուսաստանում արդեն Մեդվեդեւն է փորձում, ընդ որում` ոչ այդքան անհաջող, դառնալ դրության տերը: Այդ իրողության լավագույն վկայությունը կարող է դիտվել Լուժկովի հետ կապված պատմության օրինակը: Բայց Լուժկովը միակ լարը չէ, որ ՌԴ վերնախավին բիզնես-շահով կապում է Հայաստանի «վերնախավի» հետ: Եվ եթե Մեդվեդեւն ու Պուտինը հավասարվել են, ապա առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կարող ենք ականատես լինել տարբեր հնչեղության նորանոր լարերի կտրվելուն կամ ձգվելուն: Բանն այն է, որ Պուտինն ու Մեդվեդեւը չեն կարող հավասար լինել, եւ մինչեւ 2012 թվականը, երբ կլինի այդ երկրի նախագահի ընտրություն, նրանցից մեկը պետք է առաջ անցնի: Ի վերջո, Ռուսաստանի տիպի երկրում իշխանության համար պայքարը առաջին հերթին ենթադրում է պայքար կապիտալի համար, իսկ դա էլ նշանակում է, որ պայքարի բովում կարող է հայտնվել թե՛ մոտիկ` Ռուսաստանում, թե՛ հեռու` ԱՊՀ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում առկա կապիտալը: Իսկ դա էլ իր հերթին Հայաստանում է առաջացնելու լուրջ խնդիրներ: Չէ՞ որ Պուտինը իր բիզնես-շահը այստեղ իրականացրել է տեղի «գործընկերների» միջոցով, որոնք, ամենայն հավանականությամբ, ներկայացնում են Հայաստանի իշխանությունը: Հիմա, եթե Մեդվեդեւն էլ է այստեղ փորձելու առաջ տանել իր բիզնես-շահը, այսինքն` վերանայել առկա բիզնես-ստատուս քվոն, ապա կամ պետք է նոր գործընկերներ որոնի, կամ էլ նոր պայմաններ թելադրի Պուտինի հետ գործընկերություն անողներին:
Դժվար է պատկերացնել, որ Մոսկվայում Պուտինը կորցնի իշխանությունը, եւ դա արձագանք չգտնի Հայաստանում նրա բիզնես-դիրքերի վրա: Ինչ վերաբերում է քաղաքական դիրքերին, ապա, մեղմ ասած, քիչ հավանական է, որ Պուտինը կամ Մեդվեդեւը Հայաստանում հոգ տանեն քաղաքական դիրքերի մասին: Նրանց տնտեսական լծակներն այնքան շատ են, որ այդ հարցը, թերեւս, համարում են ինքնաբերաբար հանված: Այդպիսով, ակնհայտ է, որ Ռուսաստանի ներիշխանական թեւերի միջեւ տեղի ունեցող վիճակագրական հետաքրքիր դրսեւորումները Հայաստանի իշխանության համար ամենեւին էլ վիճակագրի դեր չեն նախատեսում, այլ կարող են բավական կոնկրետ ազդեցություն ունենալ այստեղ առկա դասավորությունների վրա: Անուններ տվյալ պահին, թերեւս, չարժե շոշափել, քանի որ Հայաստանում այդ ամենը, նախ, շատ հարաբերական է` ելնելով Հայաստանի քաղաքական դասի «սկզբունքային ճկունությունից»: Անունները, թերեւս, ի հայտ կգան պրոցեսներին զուգահեռ, եթե, իհարկե, Պուտինն ու Մեդվեդեւը ի վերջո չպայմանավորվեն «ապահարզանի» բարեկամական, ոչ մրցակցային կանոնների շուրջ: Թեեւ բոլոր դեպքերում, Պուտինի դարաշրջանի ավարտը Հայաստանում էլ նախանշելու է ինչ-որ շրջանի անդառնալի ավարտ, դե իսկ ռեստավրացիան ահազանգելու է այստեղ էլ հնարավոր համանման պրոցեսների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում