Իտալիայի ավտոռալիի ժամանակ ավտոարշավորդ Ռոբերտ Կուբիցան դուրս թռավ մրցավազքի համար նախատեսված ճանապարհից: Ավտոպիլոտն ու նրա գործընկերը՝ Յակուբ Գերբերը չեն վնասվել: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Հատկանշական է, որ Ռոբերտ Կուբիցան 2011 թվականին հանդես էր գալիս «Ֆորմուլա-1»-ում՝ Լոտուս Ռենոյի կազմում: Այդ ժամանակ նա ևս վթարի ենթարկվեց, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, որոնք վերջերս են ապաքինվել:
Խոսակցություններ կային, որ պիլոտը կարող է նույնիսկ ստիպված լինել հրաժեշտ տալ կարիերային, սակայն վերջինս նպատակադրվել է նորից վերադառնալ «Ֆորմուլա-1»: