Իտալական «Ինտեր»-ի և Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտոոն տուգանվել է կին պետավտոտեսույչի կողմից: Աֆրիկայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը մեքենան սխալ վայրում է կայանած եղել:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ Էտոոն, ով տարեկան 11 մլն. եվրո աշխատավարձ է ստանում, մի քանի րոպե փորձել է պետավտոտեսույչին համոզել, որ չտուգանի իրեն, բայց արդյունքում 30-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է 65 եվրոյով: