«Ղարաբաղյան հարցում Եգիպտոսի վարած չեզոք քաղաքականությունը կշարունակվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանոււմ Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ Գալալին:
«Ես կարծում եմ, որ հեղափոխությունը եղավ ներքին և ոչ թե արտաքին ազդակների հետևանքով: Եվ երկրի արտաքին քաղաքականությունը նույն ձևով կշարունակվի»:
Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունները կպահպանվեն, քանի որ այն Եգիպտոսի համար բարեկամ երկիր է: Իսրայելի հետ հարաբերությունները նույն քաղաքականությամբ կշարունակվի:
Վահիդ Գալալին ավելացրեց,որ Մուբարաքի վարած քաղաքականությունը Իսրայելի դեմ չէր: Խաղաղությունը լավագույն բանն է տարածաշրջանի համար:
Նշենք,որ շուտով ավարտվելու է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ Գալալիի լիազորությունները: