News.ge-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի մի շարք ակցիաներ՝ կապված նախորդ շաբաթ Pussy Riot ռուսական ֆեմինիստական ռոք խմբի համակիրների կողմից Կաշվետիի եկեղեցու պղծման հետ, որոնք եկեղեցու պատին թողել էին Free Pussy Riot գրությունը:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են եկեղեցու բակում և դիմել Վրաստանի արդարադատության նախարարին ու մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով պատժել վանդալներին՝ հետագայում կանխելու համար այդօրինակ միջադեպերը: Ցուցարարները նաև հայտարարել են, որ Pussy Riot-ի համակիրների թողած ծաղրանկարը որակում են որպես Վրաց ուղղափառ եկեղեցու դեմ ծայրահեղ աթեիստների ու ֆեմինիստների կողմից տարվող կամպանիայի մաս:











































