Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Հ. Բագրատյան. Ի՞նչ գիտեք, որ Ձեր գազի ծախսը ճիշտ են ասել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկնեց երեկ մեր կայքի հետ զրույցում հայտնած այն միտքը, թե գազի գինը չբարձրացնելը նաև «Ժամանակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի հրապարակումների շնորհիվ է եղել, որոնցում ցույց են տրվել «ՀայՌուսգազարդի» «մախինացիաները»:

Համեմատելով քաղաքակիրթ երկրներն ու ՀՀ-ն` Հ. Բագրատյանը նաև շեշտեց, որ ՀՀ-ում ինչպես գազի, այնպես էլ մյուս խոշոր մոնոպոլիաների մատուցած ծառայությունները պետության կողմից ճիշտ չեն կանոնակարգվում:

Այսպես՝ սպառած գազի հաշիվը մենք, ըստ Բագրատյանի, պետք է ստանանք ծրարով, իսկ գազի հաշվիչը այնպես պետք է պլոմբված լինի, որ ո՛չ սպառողը, ո՛չ էլ «ՀայՌուսգազարդի» տեսուչը չկարողանան միայնակ բացել: Այժմ տեսուչը, ըստ Հ. Բագրատյանի, կարող է գալ և հաշվիչը իր ուզած ձևով «ֆռռացնել»: «Ի՞նչ գիտեք, որ Ձեր գազի ծախսը ճիշտ են ասել, Դուք բանալին ունե՞ք»։

Նույն կերպ, ինտերնետի վարձը մուծելիս օպերատորները ցույց չեն տալիս, թե կոնկրետ որ ամսվա վճարումն է սպառողը իրականացնում: «Դուք գնում եք, ասենք, 8000 դրամ մուծում եք ինտերնետ ծառայության համար: Այդ ՀԴՄ-ի վրա չկա, թե դուք որ ամսվա համար եք վճարում: Բոլոր ինտերնետ ծառայություններ մատուցողների մոտ այդպիսի 100 վեճ է լինում օրական, ոչ ոք չի կարողանում ապացուցել հակառակը»,- ասաց Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում