Չինական բանկերը աչք են դրել եվրոպական ակտիվների վրա: Այսպես, China Construction Bank-ի խորհրդի նախագահ Վան Հուն հայտարարել է, որ իր ընկերությունը մտադիր է ծախսել շուրջ 15 մլրդ դոլար եվրոպական վարկատունեից մեկի ձեռքբերման վրա, այս մասին հաղորդում է «Վեստի էկոնոմիկան»:
Խոսքը բանկի ամբողջական կամ դրա մասանբաժնի (նվազագույնը 30 տոկոս) գնման մասին է: Վան Հուն չի մանրամասնել, թե ֆինանսական ինչ հաստատություններով է հետաքրքրված չինական կողմը, միայն նկատել է, որ նախապատվությունը տրվում է բրիտանական, գերմանական կամ ֆրանսիական բանկերին:
«Եվրոպական որոշ բանկեր դրվել են վաճառքի: Ներկայում մենք փորձում ենք ճիշտ ընտրություն կատարել»,- ասել է նա:
Ներկայում ներդրումային բանկերը եվրոպական ֆինանսական հաստատությունները դիտարկում են որպես ներդրումների համար լավ օբյեկտ, հատկապես նրանք, որոնք ազգայնացվել էին: Օրինակ՝ բրիտանական RBS-ն, որի 82 տոկոսը պատկանում է պետությանը, գնահատվում է 1 7մլրդ ֆունտ ստեռլինգ, իսկ գերմանական Commerzbank-ը արժե գրեթե 9 մլրդ դոլար, պետության մասնակցությունը դրանում 25 տոկոս է: