Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած «ապագայի դասարաններ» կբացվեն բոլոր շրջանների բոլոր մեծ քաղաքների 83 դպրոցներում: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Խատիե Դեկանոիձեն:
Դասարանները հագեցած են գերժամանակակից տեխնիկայով: Աստեղ տեղադրված է ինտերակտիվ գրատախտակ և 14 մոնիտոր: «Ապագայի դասարանները» կարող են միմյանց միջև կապ հաստատել:
Նոր դասարաններում հնարավոր է անցկացնել անգլերենի, վրացերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության, երկրաչափության դասեր: Հնարավոր է նաև ձայնագրել դասի էլեկտրոնային տարբերակը:











































