Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իտալիայի առաջնություն. «Ինտեր»-ը հաղթեց և սպասում է գլխավոր մրցակիցների հանդիպմանը (տեսագրություն)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրը մեկնարկեց «Յուվենտուս»-«Բոլոնիա» խաղով: Այս մրցաշրջանում կայունությամբ աչքի չընկնող թուրինցիները հերթական անհաջող հանդիպումն անցկացրին: Եթե 26-րդ տուրում «Լեչե»-ից կրած պարտությունը հիմնականում կապված էր Բուֆոնի վաղաժամ հեռացման հետ, ապա այս խաղում կրած պարտության համար Դել Ներին ոչ մի արդարացում չուներ: 49-րդ րոպեին տանտերերի պաշտպանության կոպիտ սխալից օգտվեց «Բոլոնիա»-ի գլխավոր ռմբարկու Մարկո Դի Վայոն: 17 րոպե անց նույն Դի Վայոն կրկնապատկեց այն: Հանդիպման ավարտին դեռ բավականաչափ ժամանակ կար, բայց «Յուվենտուս»-ին այդպես էլ չհաջողվեց ոչինչ անել: Արդարության համար նշենք, որ մարզական բախտն այդ երեկո բազմիցս ժպտաց հյուրերին: «Յուվենտուս»-«Բոլոնիա»` 0:2: Եվս մեկ պարտություն և թուրինցիները վերջնականապես կզրկվեն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցելու իրավունքից:

«Ինտեր»-ը չափազանց կարևոր հաղթանակ տոնեց: Գլխավոր մրցակիցների խաղից առաջ Լեոնարդոյի սաները 0:2 հաշվով պարտության մատնեցին «Սամպդորիա»–ին և մրցաշարային աղյուսակում բարձրացան երկրորդ հորիզոնական: Այսօր կայանալիք «Միլան»-«Նապոլի» հանդիպումից հետո պարզ կդառնա՝ կմնա՞ն նրանք այդ դիրքում, թե՞ կնահանջեն երրորդ տեղ: Լեոնարդոն, ըստ երևույթին, կնախընտրի նահանջել, այլապես առաջատարի հետ միավորների տարբերությունը չի կրճատվի:

Չի կարելի չնշել նաև «Պալերմո»-ի խայտառակ պարտությունը: Դելիո Ռոսսիի սաները Սիցիլիայում 7 անպատասխան գնդակ ընդունեցին «Ուդինեզե»-ից: Պոկերի հեղինակ դարձավ Սանչեսը, ևս 3 գոլ հեղինակեց Դի Նատալեն: Հանդիպումից հետո ակումբի նախագահ Մաուրիցիո Ձամպերինին հայտարարեց, որ Դելիո Ռոսսիի աշխատանքը շարունակելու հավանականությունը ընդամենը 1 տոկոս է:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Կատանիա» – «Ջենոա»` 2:1
«Բրեշիա» – «Լեչե»` 2:2
«Ռոմա» – «Պարմա»` 2:2
«Կալյարի» – «Լացիո»` 1:0
«Բարի» – «Ֆիորենտինա»` 1:1
«Չեզենա» – «Կևո»` 1:0:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում