Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է այն անբարենպաստ վիճակի մասին, որ ստեղծվել է երկու երկրների սահմանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել մեզ մոտ տիրող վիճակի մասին. ցավոք, այն այնքան էլ ուրախալի չէ միգրացիայի տեսանկյունից», – ասել է Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: Բա բացատրել է, որ խոսքը սահմանով Արևմուտք միգրացիայի մասին է: Լուկաշենկոյի խոսքով՝ միգրացիայի բռնկումը շատ ուժեղ է, ու դրա պատճառները հայտնի չեն:
«Ինչ վերաբերում է տնտեսությանը, դուք իրավացի եք, իրավիճակը նորմալ է, ու ինտեգրման հարցում դրական պրոցեսներ են ընթանում, մեծանում է առևտրաշրջանառությունը»,- հավելել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ «կան հարցեր, որոնք պետք է քննարկել, դրանք որոշման կարիք ունեն»: «Ես մտածում եմ՝ մոտ ապագայում Գերագույն խորհրդի շրջանակում մենք կարող ենք նույնիսկ հավաքվել ու մի շարք որոշումներ կայացնել»,- ասել է Լուկաշենկոն:










































