ԵԱՀԿ գործող նախագահի անձնական մանդատի համաձայն, մարտի 1-ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում մոնիթորինգ է անցկացվելու,- հաղորդում է Trend-ը:
Հայաստանի Տավուշի մարզի կողմից մոնիթորինգը անցկացնելու են ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովը, Ժասլան Նուրտազինն և Ուիլյամ Փրայորը, իսկ ադրբեջանական կողմից ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու ներկայացուցչի օգնական Անտալ Խերդիչը: