«Պասկարա»-ի դարպասապահ Մաթիա Պերինը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական «Միլան»: Հաղորդվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Մասիմիլիանո Ալեգրին: 19-ամյա դարպասապահը ForzaPescara.tv-ի հետ զրույցում մեկնաբանել է այդ հարցը.
«Չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սակայն նման զարգացման դեպքում վատ չէր լինի: Վերջին տարվա ընթացքում խոսակցությունները շատ էին դրա վերաբերյալ, բայց ոչ մի հստակություն չկար: Այս պահին ես կենտրոնացած եմ «Պասկարա»-ի խաղի վրա»:
Հատկանշական է, որ երիտասարդ դարպասապահի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ջենոա»-ին: