Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Անգլիայի լիգայի գավաթ. Եզրափակիչում ֆավորիտներ չեն լինում (տեսագրություն)

«Բիրմինհեմ»-ի հետ եզրափակիչ խաղի նախօրեին անգլիական մամուլում շատ էր խոսվում, այն մասին, որ վերջապես 7 տարվա ընդմիջումից Արսեն Վենգերի թիմը հնարավորություն է ստացել որևէ մրցանակ նվաճելու, բայց եթե «Արսենալ»-ը 1995 թվականին նվաճել էր Անգլիայի գավաթը, ապա «Բիրմենհեմ»-ը վերջին անգամ 1963 թվականին է նման հաջողության հասել:

Այս հանդիպման բացահայտ ֆավորիտը Վենգերի սաներն էին: Թիմն ընթանում է աշխարհի ուժեղագույն առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ելույթները շարունակում է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչպես նաև Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է: «Բիրմինհեմ»-ն ի տարբերություն անվանի մրցակցի, պայքարում է ընդամենը իր տեղը Պրեմիեր լիգայում պահելու համար: Այստեղ պարզապես մի կարևոր հանգամանք կա. եթե թիմերը հասել են լիգայի գավաթի եզրափակիչ և խաղում են «Ուեմբլ»-ի մարզադաշտում` 88 հազար երկրպագուների աչքի առջև, ապա համաձայնեք, որ նրանցից մեկին ֆավորիտ համարելը տեղին չէ:

Հանդիպումը սկսվեց առանց կողմերի հետախուզության և իսկապես խաղադաշտում չէր երևում թիմերից մեկի բացահայտ առավելությունը մյուսի նկատմամբ: Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով: Առաջինը հաջողության հասան Մակլիշի սաները: 28-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բարձրահասակ Նիկոլա Ժիգիչը գլխի հարվածով բացեց հաշիվը: 11 րոպե անց Արշավինի փոխանցումից հետո Ռոբին վան Պերսին հավասարեցրեց այն:

Երկրորդ խաղակեսի սկիզբը նույնպես անցավ թիմերի փոխադարձ գրոհներով: Դրվագներից մեկում Շեսնիին օգնության հասավ դարպասաձողը, մի քանի անգամ էլ Ֆոստերը փրկեց իր թիմին: Շուտով խաղը հանգստացավ, և երբ թվում էր այն կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ «Արսենալ»-ի պաշտպանի ու դարպասապահի մանկական սխալից օգտվեց ընդամենը 6 րոպե առաջ խաղադաշտ դուրս եկած Օբաֆենի Մարտինսը (89):

«Բիրմինհեմ»-ը նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը: Ողջ թիմը հերոսացավ, Ալեքս Մակլիշն իր անունը գրեց պատմության մեջ, իսկ Արսեն Վենգերի «Արսենալ»-ը այս անգամ էլ մնաց ձեռնունայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում