Tuesday, 23 04 2024
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

Ռոբերտ Քոչարյանի հոգեվերլուծությունը

Ռ.Քոչարյանի կերպարը էապես տարբերվում է հայ քաղաքական դաշտի մյուս պերսոնաժներից: Վերջինս բավական ինտրիգային և հակասական մարդկային կառույց է:

Խառնվածքով «միակ տղամարդը» ֆլեգմատիկ է, նման մարդկանց ընդգծված հատկանիշներից է ոչ էմոցիոնալ վարքը. նրանք սառնարյուն են, երբեք շուտափույթ որոշումներ չեն կայացնում, յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ մանրամասն կշռադատում են: Նրանք սովորաբար քիչ են դժգոհում, իրենց դժվարություններն ու տառապանքները (չնայած դժվար է հավատալ, որ մեր հերոսը ունակ է առհասարակ տառապելու) «հերոսաբար» կրում են իրենց ուսերին և առանձնապես չեն տարվում ուրիշի հոգսերով:

Նրանք գրեթե միշտ ունեն ներքին հոգեկան ստաբիլություն, բարձր աշխատունակություն, դժվար իրավիճակներում երբեք չեն կորցնում զգոնությունը և հուզական տոնուսը: Էքս-նախագահը բազմիցս ապացուցել է վերոգրյալ որակները ինչպես 1999 թ. հոկտեմբերին, այնպես էլ 2008 թ. մարտին:

Քոչարյանը պատկանում է մարդ- մանիպուլյատոր տեսակին: Այս տիպի մարդիկ կյանքը դիտարկում են որպես մի իրավիճակ, որը անընդհատ զգոնություն է պահանջում, քանզի այստեղ կարելի է կա՛մ հաղթել, կա՛մ պարտվել. երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Նրանց համար կյանքը անընդհատ պայքար է, որտեղ իրենցից բացի մյուս բոլոր մարդիկ կա՛մ թշնամիներ են, կա՛մ մրցակցներ և կա՛մ ստորադասներ. դրանից բացի` նրանց հատուկ է նաև ընդգծված ցինիզմը:

Ունակ են հեշտությամբ մանիպուլացնել մարդկանց` օգտագործելով տարբեր հնարքներ:

Ընդհանրացնելով նշենք, որ Քոչարյանը ունի ղեկավարին անհրաժեշտ բավականաչափ որակներ, որը, սակայն, օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով:

Մարդու նկարագիրը ամբողջացնելու համար, բացի բնավորությունից և խառնվածքից, կարևոր են նաև հետևյալ կոմպոնենտները` ինտելեկտուալ պոտենցիալ, որը մեր հերոսի մոտ գտնվում է միջինից ցածր մակարդակի վրա, ստեղծագործական պոտենցիալ, որը, եթե հաշվի առնենք նրա «արտիստիկ» դրսևորումները, ապա այդ ոլորտում նա զգալի հաջողություններ ունի:

Ադապտացիոն պոտենցիալի առումով «վոյինը» ընդանրապես որևէ խնդիր չունի. լինելով «իսկական գյուղացի տղա», որն եկել է քաղաքը նվաճելու, բնությունից օժտված է ադապտացիոն անհավանական մեխանիզմներով:

Քաղաքական հոգեբանության մեջ բավական լայն տարածում ունի քաղաքական գործիչների պատկերավոր դասակարգումը. առավել պոպուլյար է քաղաքական գործիչների դասակարգումը երկու խոշոր խմբերի` աղվեսների և առյուծների: Առյուծ գործիչների նշանաբանն է տապալել թշնամուն վճռական պահին` բաց ճակատամարտում: Այս նշանի դասական օրինակը ՀՀ քաղաքական կյանքում Վ. Սարգսյանն էր: Սակայն այս դասակարգումը ՀՀ քաղաքական դաշտի պայմաններում այնքան էլ տեղին չէ, քանզի առկա քաղաքական գործիչների զգալի մասը բոլորովին այլ կենդանիների են հիշեցնում: Աղվես գործիչներին բնորոշ որակներն են որսալու, մտադրությունները հմտորեն թաքցնելու, հետքերը ջնջելու, թակարդից ամեն կերպ խուսանավելու ունակությունները: Այս տիպի առավել ցայտուն օրինակն է մեր «ռազմավարական դաշնակից» ու «մեծ ախպեր» երկրի էքս-նախագահ Վլադիմիր Վլադիմիրիչը:

Անշուշտ, Քոչարյանը ևս պատկանում է այդ տեսակին. հպանցիկ դիտարկելով այս երկու գործիչներին` հանգեցինք այն համոզմանը, որ այս երկու գործիչների մոտ առկա են բավականաչափ ընդհանրություններ: Բայց դրանով հանդերձ այդ ընդհանրությունների մեջ հաճախ առկա են արհեստածին էլեմենտներ:

Այսպես, երկուսն էլ ունեն ընդգծված սեր դեպի ձմեռային սպորտը, երկուսն էլ նախընտրում են էժան պոպուլիստական շփումը երիտասարդների հետ, որը մեր դեպքում արտացոլվում է տարբեր բազեների ու այլ թռչնակերպերի հետ մերձեցման երեկոներով և այլն: Մնում է միայն պարզել, թե ով է ում փորձում նմանվել:

Հակիրճ անդրադառնանք նաև մեր հերոսի ֆիզիոգնոմիկային. Քոչարյանն ունի աչքերի և շրթունքների այնպիսի կառուցվածք, որոնք խորհրդանշում են դաժան ու սառնասիրտ բնավորություն, հաշվենկատություն: Ինչ վերաբերում է ժեստերին, ապա դրանք ևս գալիս են հաստատելու նրա վերոշարադրյալ որակները: Մեր կարծիքով, էքս-նախագահի ամենադիտողունակ ժեստը խոսելու ընթացքում շրթունքները թեքելու սովորությունն է. դա կարող է պայմանավորված լինել երկու պատճառներով. առաջինը կարող է լինել ֆիզիոլոգիական, այսինքն որևէ նևրոտիկ երևույթի դրսևորում և երկրորդը ավելի հոգեբանական:

Բանն այն է, որ այս ժեստը «լավ տղային» բնորոշ առավել ակնառու խորհրդանիշերից մեկն է: Ընդ որում, դա ասոցացվում է հենց երևանցի «լավ տղայի» կերպարի հետ: Եվ ոմանց կարծիքով, այս ժեստը երևանցի դառնալու Քոչարյանի լավագույն և վերջին միջոցն է:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում