Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Դեպորտիվո»-ն երկու միավոր է կորզում «Բարսելոնա»-ի համար (տեսագրություն)

Մեկնարկեց Իսպանիայի առաջնության 25-րդ տուրը:Վերջին շրջանում հազվադեպ է լինում, որ առաջատարները խաղան նույն օրը: Բայց երեկ անմիջապես իրար հետևից խաղադաշտ դուրս եկան` սկզբում «Բարսելոնա»-ն, որը հյուրընկալվել էր «Մալյորկա»-ին, ապա հանրահայտ «Ռեասոր»-ում «Դեպորտիվո»-ն ընդունեց «արքայական» ակումբին: Երկու հանդիպումներն էլ ի սկզբանե առաջատարների համար դասվում էին դժվարների շարքին: Կատալոնացիներն առանց հիմնական կազմի 4 ֆուտբոլիստների (Պույոլ, Վալդես, Չավի, Ալվես) հյուրընկալվել էին, սեփական հարկի տակ չափազանց հաջող հանդես եկող, «Մալյորկա»-ին, իսկ «Ռեալ»-ը ստիպված էր խաղալ իր համար «անիծված» «Ռիասոր» մարզադաշտում:

«Բարսելոնա»-ի հիմնական կազմի խաղացողների բացակայությունն իսկապես զգացվում էր, բայց մինչև 38-րդ րոպեն: Չավիին փոխարինած Սեյդու Կեյտայի հիասքանչ փոխանցումից հետո Մեսսին դարձավ ոչ պակաս հիասքանչ գոլի հեղինակ: Մինչ ընդունած գնդակը «Մալյորկա»-ի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպել էին, սակայն գոլից հետո խաղն ամբողջությամբ անցավ կատալոնացիների ձեռքը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 12 րոպե անց Ավատի դեմ մեն մենակ հայտնված Դավիդ Վիլյան սառնասրտորեն գրավեց Իսրայելցու դարպասը` այդպիսով վերջ դնելով հանդիպման ինտրիգին: 9 րոպե անց Պեդրոն մոտ 23 մետրից կատարած գեղեցիկ հարվածով դրեց այս հանդիպման վերջակետը` «Մալյորկա»-«Բարսելոնա»` 0:3:

«Ռեալ»-ն արդեն գիտեր, որ այս տուրում նույնպես չի հաջողվի կրճատել միավորների տարբերությունը «Բարսելոնա»-ից, բայց հարկավոր էր ամեն ինչ անել այն պահպանելու համար: Մոուրինյոյի միակ անսպասելի քայլը Դի Մարիային առաջին րոպեներից պահեստայինների նստարանին թողնելն էր: Նրա փոխարեն խաղադաշտում էր Կական, ով երբևէ եզրերում ակտիվությամբ աչքի չի ընկել: Ինչևէ, հանդիպումը ամենահետաքրքիրներից չստացվեց: Ամբողջ առաջին խաղակեսում Մադրիդցիները ոչ մի լուրջ պահ չստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, իսկ «Դեպորտիվո»-ն չէր էր մտածում հարձակվելու մասին. նրանց խնդիրը մեկ միավոր վաստակելն էր: 61-րդ րոպեին Մոուրինյոն կրկնակի փոփոխության դիմեց. Կակային և Լասսին փոխարինելով Դի Մարիայով և Ադեբայորով: Այդուհետ խաղն ամբողջությամբ տեղափոխվեց մրցակցի կիսադաշտ: Իսկ 77-րդ րոպեին պորտուգալացի մարզիչն արդեն պաշտպան Մարսելոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Գրաներոյին և վերջին 15-16 րոպեներին արդեն «Դեպորտիվո»-ն չէր էլ մտածում սեփական տուգանային հրապարակից դուրս գալու մասին: Միայն Արանսուբիայի գերազանց խաղի, որոշ դեպքերում էլ բախտի շնորհիվ Անխել Լոտինայի սաները ոչ այն է` մեկ միավոր վաստակեցին, որքան` երկու միավոր նվիրեցին «Բարսելոնա»-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում