Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բենեդիկտոս ԺԶ. սրբազան քահանայապետը ժամանել է Լիբանան

Ուրբաթ, 14 սեպտեմբեր 2012, կէսօրէ ետք ժամը 1.45-ին, Բենեդիկտոս ԺԶ. սրբազան քահանայապետ մեծ շքախումբով ժամանեց Պէյրութի միջազգային օդակայանը, ուր տեղի ունեցաւ հանդիսաւոր ընդունելութիւն, ներկայութեամբ մօտ 250 պաշտօնական եւ հոգեւոր անձնաւորութիւններու, գլխաւորութեամբ Լիբանանի հանրապետութեան նախագահ` զօր. Միշէլ Սլէյմանի, խորհրդարանի նախագահ` Նապիհ Պըրրի, վարչապետ` Նաժիպ Միքաթիի եւ Լիբանանի կաթողիկէ պատրիարքներուն : Անոնց շարքին էր Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս պատրիարքը: Օդակայանի էջուղիին վրայ ներկայ էին նաեւ հաղորդամիջոցներու ներկայացուցիչներ եւ շուրջ 300 երիտասարդ երիտասարդուհիներ:

Բենեդիկտոս ԺԶ Սրբազան քահանայապետի ընդունելութեան արտասանած իր խօսքին մէջ, Լիբանանի նախագահ Միշէլ Սլէյման ըսաւ, որ Լիբանան Առաքելական աթոռին հետ կապուած է պատմական անխախտ կապերով` անորմէ մշտապէս ստանալով զօրակցութիւն եւ օրհնութիւն: Ան բարի գալուստ մաղթեց պապին այն երկիրը, որուն վրայ ոտք դրած է Յիսուս Քրիստոս եւ որ եղած է վկայութեան վայր հրաշքներու եւ սրբագործութեանց: Նախագահը վեր բերաւ Լիբանանի քաղաքակրթական առաքելութիւնը` որպէս գիտութիւններու եւ իմաստութեան օրրան եւ տարածման միջավայր, ինչպէս նաեւ համայնքներու խաղաղ համակեցութեան օրինակ: Ան դիտել տուաւ, որ պապին այցելութիւնը յատկանշականօրէն կը զուգադիպի տօնին Սուրբ Խաչի, որ խոհրդանիշն է յարութեան եւ յաւիտենական կեանքին, մաղթելով որ անիկա լոյս եւ երանութիւն բերէ նահատակութեան եւ երկխօսութեան այս հայրենիքին:

Այս առիթով նախագահ Սլէյման անդրադարձաւ պաղեստինեան հարցին, շեշտելով, որ Լիբանանի մէջ գտնուող պաղեստիցի գաղթականներուն օժանդակութիւնը միջազգային պատասխանատուութիւն մըն է, որ պէտք է կատարուի մինչեւ այս դատին եւ միջին արեւելեան տագնապին արդար լուծումը: Սլէյման այս ծիրին մէջ շեշտեց, որ Լիբանան, իր սահմանադրութեան իսկ համաձայն, կը մերժէ լիբանանեան հողին վրայ պաղեստինցիներու վերաբնակեցումը, այլ կը պահանջէ անոնց հայրենադարձութիւնը` Պաղեստին:

Իր արտասանած պատասխան խօսքին մէջ, Բենեդիկտոս ԺԶ. սրբազան քահանայապետը, ոգեկոչումը կատարելէ ետք քրիստոնական Եկեղեցւոյ Լիբանանի ծնունդ սուրբերուն, ըսաւ, որ Լիբանանի կողմէ հրաւէրին ընդառաջ իր կատարած այցելութեան նպատակը ստորագրելն է «Առաքելական Յորդորը», որ եկեղեցական կարեւոր իրադարձութիւն մըն է: Այս իրագործումին համար ան շնորհակալութիւն յայտնեց Լիբանանի կաթողիկէ բոլոր պատրիարքներուն, նաեւ եպիսկոպոսներուն, իրենց ներդրումին համար: Պապը դիտել տուաւ, որ իմաստութիւնը ամենակարեւոր յատկանիշն է, եւ մաղթեց, որ Աստուած լիբանանցիներուն շնորհէ իմաստուն սրտեր: Ան շեշտեց ամէն մէկ մարդու կեանքին մէջ Աստուծոյ ներկայութեան կարեւորութիւնը, ինչպէս նաեւ համակեցութեան տարազը պահպանելու իրողութիւնը, որ յատկանիշներէն մէկն է Լիբանանին:

Ողջոյնի խօսքերէն ետք, քահանայապետը ուղղուեցաւ օդակայանին պատուոյ սրահը, ուրկէ մեկնեցաւ դէպի Պապական նուիրակի նստավայրը՝ Հարիսա:

Սրբազան պապին Լիբանան եռօրեայ այցելութիւնը պիտի ընդգրկէ յատկապէս 2010-ին Միջին Արեւելքի յատուկ սիւնհոդոսէն յառաջացած «Առաքելական Յորդոր»ին ստորագրութիւնն ու յանձնումը Հարիսայի մէջ: Ան պատմական այցելութիւն մը պիտի տայ Զմմառու վանք, շաբաթ օր կէսօրին, ուր պիտի օրհնէ Ուրբաթագիրքի հրատարակիչ՝ Յակոբ Մեղապարտին արձանը, հայ տպագրութեան 500 ամեակին առիթով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում