Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայ-թուրքական ձախողված գործընթացին Ռուսաստանին ներգրավելը անլուրջ է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը:


– Պարոն Արեշև, մարտի 5-ին Սոչիում կայանալիք Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից Դուք առաջընթացի ակնկալիքներ ունե՞ք:


– Պարզ է, որ Սոչիի հանդիպմանը առաջնային քննարկման հարցը լինելու է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը, քանզի այդ կոնֆլիկտի առկայությունը բացասաբար է ազդում բոլոր այն պրոցեսների վրա, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում: Հարցն այն է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտությունը չունի լուծման մի տարբերակ, որը կարելի կլիներ առաջընթաց համարել: Առաջընթաց չի լինի և ապագայում չի էլ նշմարվում: Այդ իսկ պատճառով շատ փորձագետներ նշում են, որ պետք է մտածել ոչ թե առաջընթացի մասին, այլ թույլ չտալ, որպեսզի գոյություն ունեցող ստատուս քվոն կրկին վերածվի պատերազմական գործողությունների: Ես կարծում եմ, որ ռուսական դիվանագիտության և նրա գործընկերների ջանքերը պետք է գործադրվեն հենց այդ ուղղությամբ:


– Այսինքն` Սոչիի հանդիպումը լինելու է հերթական, և որևէ նոր բան պետք չէ ՞ սպասել այս հանդիպումից:


– Բավական է վերլուծել նախկինում տեղի ունեցած հանդիպումները, որոնք տասնյակից ավելի են եղել, վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում, և որի արդյունքում շփման գծում զոհվածների դիակների փոխանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց, հիշել այն հայտարարությունները, որոնք հաջորդեցին այս ամենին, հիշել, թե ինչ տեղի ունեցավ Աստանայի գագաթնաժողովին: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները հակադարձ են միմյանց, և այս ամենը, ինչպես նաև այն, թե ինչ է կատարվում կողմերի շփման գոտում, լավատեսության առիթ չեն տալիս: Այդ իսկ պատճառով պետք է դրվեն ավելի համեստ նպատակներ` թույլ չտալ պատերազմի վերսկսումը, ինչը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների: Եվ միայն այս նպատակին հասնելու համար Մինսկի խմբի գործադրած ջանքերը լավատեսության շատ փոքր առիթ են տալիս:


– Պարոն Արեշև, պատերազմի վերսկսման հավանակությունն, ըստ Ձեզ, մե՞ծ է:


– Դա պայմանավորվում է մի քանի գործոններով, այդ թվում` ներքաղաքական և արտաքին քաղաքականության պրոցեսների զարգացման դինամիկայով: Ներկա պահին ավելորդ է տոկոսներով ինչ-որ թվեր նշել, թե ինչքանով է հավանական պատերազմի վերսկսումը, ամեն դեպքում ես հույս ունեմ, որ գործընթացն ինչքան էլ որ դժվարանում է, բայց դեռևս չի հասել այն սահմանին, երբ պատերազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի կլինի:


– Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի Հայաստան այցից հետո, Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Կա կարծիք, որ ԱՄՆ-ը, տեսնելով, որ Ռուսաստանին չի հաջողվում լուծում գտնել ԼՂ հիմնահարցում, որոշել է գործընթացն իր ձեռքը վերցնել և առավել ակտիվորեն ընդգրկվել բանակցային գործընթացում: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:


– Ամերիկացիները, Ռուսաստանի հետ միասին, բավականին լրջորեն են վերաբերվում Հարավային Կովկասի տարածաշրջանին, և բնական է, որ ջանում են առավելագույնս տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում այստեղ: Այլ հարց է, թե կառուցողական ինչ առաջարկ կարող են անել ամերիկացիները և մյուս միջնորդները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ակնհայտ է, որ նմանատիպ կոնֆլիկտների, ինչպիսիք են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան, Հարավային Սուդանը, կարգավորումը տեղի է ունեցել որոշակի մոդելի հիմքի վրա: Ղարաբաղյան կոնֆլիկտի պարագայում նման բան չկա, և այդ մոդելի գոնե մասնակի կիրառության մասին խոսք չկա, ավելին` դրա փոխարեն, առաջ են քաշված գրեթե վերացական Մադրիդյան սկզբունքները, որոնք կիրառման դեպքում կարող են էականորեն սրել իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ իսկ պատճառով, ամերիկյան դիվանագիտության առավելագույն խնդիրը պետք է լինի ստատուս քվոյի պահպանումը:


– Այսօր քննարկվում է այն հարցը, թե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որոշել են դերերով փոխվել, և Ռուսաստանն այսուհետ սկսելու է ակտիվորեն աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու համար, իսկ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունն է իր ձեռքը վերցնելու: Դուք նման սցենարը հավանական համարո՞ւմ եք:


– Կարծում եմ, որ նման հարցերը չեն լուծվում դերերի փոխանակությունների արդյունքում: Դժվար թե Ռուսաստանը շոշափելի արդյունքների հասնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այն էլ այն բանից հետո, երբ այդ գործընթացը ձախողվեց, թեև ոմանք դա գնահատում են ժամանակավոր վիճակ: Ամեն դեպքում կարծում եմ, որ ամերիկացիների և որոշ չափով նաև եվրոպացիների կողմից նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ավարտվել է ձախողմամբ: Եվ այդ ամենից հետո այս գործընթացի մեջ Ռուսաստանին ներգրավելը, իմ կարծիքով, այդքան էլ լուրջ և միանշանակ գաղափար չէ ու հստակեցման կարիք ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում