Վերջին շաբաթվա ընթացքում Լյուիս Հեմիլթոնն ավելի մոտ է «Մերսեդես»-ի հետ պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ըստ տեղեկատվության` դեռևս մեկ շաբաթ առաջ Հեմիլթոնի համար մղվող պայքարում առաջատար էր համարվում «Մաքլարեն»-ը:
Միևնույն ժամանակ, Հեմիլթոնին զարմացնում է այն փաստը, որ «Մաքլարեն»-ը չի ցանկանում պահպանել իր ներկայիս աշխատավարձը:
Daily Mail-ի տեղեկացմամբ` «Մաքլարեն»-ը Լյուիսին առաջարկում է 15 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ` այն դեպքում, երբ «Մերսեդես»-ը պատրաստ է 60 մլն ֆունտ վճարել 3 տարվա ընթացքում:
Բոլոր դեպքերում` Հեմիլթոնի պաշտոնական ներկայացուցիչ XIX Entertainment ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել «Մաքլարեն»-ի հետ` իր հաճախորդի պահանջները բավարարող պայմանագիր կնքելու ակնկալիքով: