Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել :
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ նշված սեփական տուն են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության՝ Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Գ. Շամշյանը հայտնել է , որ նշված տան խորդանոցի հետնամասում հայտնաբերվել է 25-ամյա Կ. Մանուկյանի դին:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած երիտասարդը բնակվում էր մոր և քրոջ հետ, իսկ եղբայրը գտնվում է արտերկրում:
Հարևանները պատմել են նաև, որ երիտասարդը աշխատում էր ՀՀ ոստիկանությունում:










































