Տղամարդու սերմնահեղուկը կարող է ծառայել ոչ միայն երեխաների բեղմանվորման համար, գրում է InoPressa-ը հղում անելով ABC-ին. հեղինակները բերում են սերմնահեղուկի ութ օգտակար հատկություններ, որոնց մասին մարդկությունը չի էլ կռահում.
Այն պարունակում է սպերմիցին, որը փափկեցնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները:
Իսկ ահա խոհարար Ֆոտի Ֆոտենհաուզերը, որը գրել է<< Բնության բարիքներ>> գիրքը, շատ է գնահատում սերմնահեղուկի համային հատկանիշները:
Գերմանացի Մարտին Ֆոն Օստրովսկին սեփական սերմնահեղուկով նկարել է մի շարք նկարներ:
Մի ուրիշ զարմանալի հատկություն էլ հայտնաբերել են գերմանացի հետախույզները Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ. պարզվում է, որ սերմնահեղուկը կարելի է օգտագործել որպես անտեսանելի թանաք:
Սերմնահեղուկը կարելի է օգտագործել նաև որպես կանաց հակադեպրեսանտ: Սերմնահեղուկը պարունակում է կորտիզոլ, մելատոնին և սերատոնին, որոնք օգնում են կանաց ընկճախտի ժամանակ:
Կանադացի գիտնականները պարզել են, որ սերմնահեղուկով կարելի է կառավարել ձվազատումը, այն քիմիական ազդանշան է տալիս ուղեղին, ի պատասխան որին ձվարանները ձվաբջիջ են արտադրում:
Ալբանական համալսարանի աշխատակից Գորդոն Գելապը համոզված է, որ հոր սերմնահեղուկը գենետիկ նյութի արտահանման յուրօրինակ վակցինա է հանդիսանում:
Սերմանհեղուկը նաև հանդիսանում է տեղեկատվության կրիչ, պնդում են ամերիկացի գիտնականները:










































