Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 66 կգ. քաշային կարգում հանդես եկող Արմեն Նազարյանը եզրափակիչում պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Պավել Զագրոդնիկին և նվաճեց աշխարհի գավաթը:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը բավարարվեց արծաթե մեդալով: Հայ ձյուդոիստը 5 հաղթանակ տարավ, այդ թվում` ադրբեջանցի Վուգար Շիրինլիի նկատմամբ և միայն եզրափակիչ գոտեմարտում զիջեց բրիտանացի Էշլի Մաքքենզիին: