Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին 6-րդ փուլում Էլինա Դանիելյանը շարունակում է մեկը մյուսի հետևից պարտության մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներին:
5-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հանդես եկոող Հայաստանի երկրորդ շախմատիստուհուց 69 քայլ պահանջվեց չինուհի Յուհուա Քսյուին հաղթելու համար: 5 միավոր` 5 տուրում, և Էլինա Դանիելյանն արդեն 2 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդողների նկատմամբ:
Մեր մյուս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մոնղոլիայի ներկայացուցիչ Բութայագ Մոնգունթուլի հետ: Այս երկու շախմատիստուհիները վաստակած 1.5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
5-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Մայա ՉիբուրդանիձեՄայա – Չեն Զհու 1/2
Պիա Կրամլինգ – Նանա Ձագնիձե 1:0
Մարի Սեբա – Համպի Կոներու 1/2
Անտոանետա Ստեֆանովա – Մարթա Ֆիերո 1/2: