ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի համար գազի չթանկանալու մասին հայտարարությունները անհասկանալի են, քանզի պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է դա լինելու:
Ինչ վերաբերում է ռուսական կազմակերպության կողմից Ադրբեջանին 24 մարտական ուղղաթիռների վաճառքին, Արամ Կարապետյանը նշեց, թե այդ ամենով Ռուսաստանը ցանկանում է հայկական կողմին ցույց տալ, որ ինքը ստրատեգիական հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ:
«Հայկական կողմը պիտի հասկանա, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի խնդրի հետ կապված դարձել է ավելի տոլերանդ: Եվ դա կապված է Սերժ Սարգսյանի ժամանակին տված խոստումների հետ թե՛ հայ-թուրքականի, թե՛ ղարաբաղյան հարցերի առնչությամբ: Մեդվեդևն այդ խոստումների հիման վրա կառուցել է այն տեսակետը, որ իրեն կհաջողվի ղարաբաղյան չափազանց դժվար հակամարտությունը առաջ տանել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը:
Կարապետյանի գնահատմամբ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ալիևի պահվածքը եղել է շատ ավելի խիստ, և Ադրբեջանը միշտ զգուշացրել է Ռուսաստանին, թե նրանք զենք են վաճառում Հայաստանին:
«Ռուսաստանն էլ ցույց տալու համար, որ միայն Հայաստանին չի զինում, նաև Ադրբեջանին է զենք վաճառում: ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը դարձել է ավելի տոլերանտ»,- եզրափակեց Կարապետյանը: