Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու աջեզրային պաշտպան Ալվարո Արբելոան գովասանքի խոսքեր է շռայլել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
Արբելոայի կարծիքով՝ մարզչի ներդրումները ակումբի՝ վերջին ժամանակներում գրանցած հաջողություններում անգնահատելի են:
«Մոուրինյոն հաղթող է՝ բացառիկ մտածելակերպով: Սա, թերևս, ամենակարևորն է նրա համար, քանի որ եղել է տարբեր երկրներում, ուր հոգեբանական ուրույն առանձնահատկություններ են անհրաժեշտ: Հոգեբանորեն հաղթող է Մոուրինյոն. դա նրա նպատակասլացության գլխավոր գրավականն է: Նա շատ է աշխատում ու միշտ կայացնում է ճիշտ որոշումներ: Սա վերաբերում է փոփոխություններին, երբ մեկին հանում է, մյուսին՝ մտցնում դաշտ: Երբ ինչ-որ բան այնպես չէ ընթանում խաղում, Մոուրինյոն միշտ գուշակում է, թե ամենաճիշտը որ ֆուտբոլիստի՝ խաղադաշտ դուրս գալը կլինի»,- ասել է Արբելոան:









































