Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին:
Նախագահը ողջունել է երաժիշտների համերգի անցկացումն Արցախում՝ նշելով, որ այն նպաստում է հանրապետության մշակութային կյանքի աշխուժացմանը:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը:









































