Բելգիայում ճաքեր են հայտնաբերվել երկու ատոմակայանների ռեակտորների պատերին: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է L’Echo թերթը:
«Թինաժ» ատոմակայանի երկրորդ ռեակտորի պատերին հազարավոր միկրոճաքեր են հայտնաբերել, որի հետևանքով ռեակտորի աշխատանքը դադարեցվել է: Ավելի վաղ՝ հունիսին, նույն պատճառներով փակվել է «Դուլ» ատոմակայանի երրորդ ռեակտորը:
Այդ կայանների սպասարկող օպերատոր Electrabel-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ճաքերը հայտնաբերվել են ուլտրաձայնային հետազոտության պայմաններում: Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշել են, որ թերությունները բերել են ռադիոակտիվ ճառագայթների արտահոսքի:
Ինչպես նշում է թերթը` ռեակտորներն աշխատանքի կդրվեն մի քանի ամսից:









































