ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը Հայաստանին տրվող գազի գինը չբարձրացնելը և Ադրբեջանին վաճառված մարտական ուղղաթիռների հանգամանքը չկապեց առաջիկայում Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման հետ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ Սոչիի հանդիպման մասին խոսելը ևս դեռևս վաղ է, քանզի հանդիպմանը ներկայանալու վերաբերյալ պաշտոնական համաձայնություն կողմերը դեռևս չեն տվել:
Մեդվեդև-Սարգսյան սանկտպետերբուրգյան հանդիպումը գնահատելով` փորձագետը նշեց, թե պարզ է, որ քննարկվել են երկուստեք հրատապ հարցեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ որևէ հստակեցում չի արվել Սոչիի հանդիպման վերաբերյալ: