Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա իր թիմակից Qրիշտիանու Ռոնալդուն:
«Նա արժանի է, որ այս տարի ստանա «Ոսկե գնդակ»-ը: Ռոնալդուն շատ բան է արել այս մրցաշրջանում. օգնել է մեզ նվաճել Լա լիգայի գավաթը՝ խփելով ռեկորդային թվով գնդակներ, անցկացրել է նաև Եվրոպայի հրաշալի առաջնություն:
Կան նաև համաշխարհային կարգի այլ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսն ու Ալոնսոն, որոնք ևս արժանի են «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն»,- ասել է Արբելոան:









































