Լիբիայի ոստիկանությունը ձերբակալել է սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող մի քանի մարդու, գրել է Agence-France Presse-ը:
Ինչպես պարզաբանել են Տրիպոլիում, հանցագործության հետաքննությունը համատեղ անցկացնում են արդարադատության և ներքին գործերի նախարարությունները: Լիբիական իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրել ձերբակալվածների թվի վերաբերյալ: Ձերբակալվածների անունները ևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ հյուպատոսության վրա հարձակման հետևանքով զոհվել էին ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու հյուպատոսության 3 աշխատակիցներ:
Հարձակման պատճառը համացանցում «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի հայտնվելն է, որում Մուհամմեդ մարգարեն ներկայացված է անբարենպաստ լույսի ներքո:











































