Հանրահայտ շոտլանդացի մասնագետ, «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը պարգևատրվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Մրցանակը տրվել է խաղացողի կարգավիճակում հավաքականի կազմում անցկացրած հարյուրից ավել հանդիպումների համար: Այդ մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հուշամեդալը և գլխարկը 51-ամյա մասնագետին են հանձնել աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանականերում Շոտլանդիայի և Մակեդոնիայի ընտրանինների միջև կայացած խաղից առաջ:
1971-ից 1986 թվականներն ընկած ժամանակատվածում Դալգլիշը Շոտլանդիայի ընտրանու կազմում անցկացրել է 102 հանդիպում` կրկնելով Դենիս Լոուի գրանցած արդյունավետության ռեկորդը (30 գոլ):










































