Tuesday, 16 04 2024
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը

Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում է ԼՂ-ի ճանաչման համար

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ ամենաուշը դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կկայանա Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը վերաբերող օրինագծի քվեարկությունը, եւ մեծամասնությունը կողմ կքվեարկի այդ համազգային նշանակություն ունեցող օրինագծին: Նա կարծում է, որ միայն այդ ժամանակ մենք կվաստակենք միջազգային հանրության զորակցությունը: Նա հիշեցրեց, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը չէր ցանկացել, որ այդ հարցը մտնի մեծ օրակարգ: ՀՀ առաջին արտգործնախարարը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին չի եղել դիվանագիտական որեւէ հանդիպում, որի ժամանակ չքննարկվեր Լեռնային Ղարաբաղի ճանաչման, նրա ինքնիշխանության հրամայականը: Նա հիշեց, որ տարբեր երկրներ այն ժամանակ հետաքրքրվել են, թե ինչու Հայաստանը չի ճանաչում ԼՂ անկախությունը: «Ժառանգության» ղեկավարը հիշեց նաեւ, որ Հայաստանի երեք նախագահները տարբեր ժամանակներում տարբեր ամբիոններից բարձրաձայնել են ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն միաժամանակ ասել են, որ դրա ժամանակը չէ: Համեմատելով Կոսովոյի ճանաչման հետ` «Ժառանգության» ղեկավարը նշեց, թե մենք չպետք է սպասենք, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ անկախությունը: Նրա կարծիքով , պետք է ներքին կյանքում էլ լինեն փոփոխություններ, եւ դրանք պետք է կապված լինեն քաղաքացիական ազատությունների, քաղբանտարկյալների ազատ արձակման հետ: «Ոչ թե պետք է գնալ միակողմանի արկածախնդրությունների, ինչպիսիք էին հայ-թուրքական արձանագրությունները, այլ ցույց տալ, որ մեր միտքը, խոսքը եւ գործը համապատասխանում են»,- ասաց նա: Անդրադառնալով անկախության տարիներին ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը` նա նշեց, որ Հայաստանը միշտ ակնկալել է նվազագույն շահ եւ ցուցաբերել զգուշավորություն: Մինչդեռ Ր. Հովհաննիսյանի դիտարկմամբ` ագրեսոր պետությունը միջազգային բոլոր ամբիոններն օգտագործում է իր քաղաքական շահն առաջ մղելու համար` փորձելով ցույց տալ, որ ինքն է զոհը եւ իրավազրկվածը: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը կշահի, եթե միաձայն կողմ քվեարկի ԼՂ ճանաչման օրինագծին: «Դա ցույց կտա, որ Արցախի ճանաչումը մեր պետական օրակարգում է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում