Գլենդելի բնակչուհի, 51-ամյա Մարալ Յուլմեսեկյանի դեմ Լոս Անջելեսի Գերագույն դատարանը ներկայացրել է մահափորձի մեղադրանք: Նա կալանքի տակ է՝ դստերը պոլիէթիլենային տոպրակի միջոցով խեղդելու փորձ կատարելու համար: Կինը տոպրակը քաշել է 21-ամյա Փաթիլ Յուլմեսեկյանի գլխին` Բըրբենքի իրենց տանը: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը:
Մարալին ձերբակալել էին կիրակի` այն բանից հետո, երբ աղջիկը վազել է հարևանի տուն: Նա ինքնուրույն է պատռել տոպրակը, հարևաններից խնդրել պարամեդիկներ կանչել: Ոստիկանության հաղորդմամբ՝ աղջիկը սարսափած է եղել մոր գործողություններից, սակայն չի տուժել:
Հնարավոր շարժառիթների մասին չի հաղորդվում: Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: