Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Թիվ 114 դպրոցում սիրիահայ աշակերտներից փող են հավաքում

Այս տարի 100-իցավելի սիրիահայաշակերտներ ուսումնական տարին դիմավորեցին Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Թեև դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը սկզբում ասել է, թե սիրիահայերի համար ամեն ինչ անվճար է, սակայն ծնողական ժողովին ծնողներն անակնկալի են եկել.նրանցից պահանջվել է ամսական վճարել 15.000 դրամ՝ ֆոնդի, գրքի, հավաքարարի, կավիճի և այլնի համար, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել սիրիահայերի շրջանում: Նրանք այժմ արդեն փոշմանել են, որ այս դպրոցն են դիմել`ուսանելու:

Մանկավարժների վերաբերմունքից շատ գոհ են, ասում են` շատ հոգատար են սիրիահայ աշակերտների նկատմամբ, միայն մտածում են՝ թանկ հաճույք է այս դպրոցում սովորելը. եթե ընտանիքում երեք աշակերտ կա, ապա ամսական իրենց 45 հազար է անհրաժեշտ դպրոցի կարիքները հոգալու համար:

Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի դպրոցներից մեկում սիրիական ծրագրով դպրոց են բացում, երեխաներին տեղափոխելու են այնտեղ: Նա նշեց, որ սիրիահայերի համար դպրոցում ամեն ինչ անվճար է:

«Եթե որևէ դպրոց նման բան է թույլ տվել իրեն, մեր վերաբերմունքն, իհարկե, բացասական է. ինչպե՞ս կարելի է նման բան, որևէ վճար նրանցից չպետք է վերցնել, նրանց ուսուցումը պետք է տարվի անվճար հանրակրթական դպրոցում, և չեմ կարծում` որևէ մեկը սա չգիտի և պետք է կարգ խախտի»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ, խնդրին ծանոթանալով, անմիջապես դպրոցի տնօրենի հետ էր խոսել: Ռուզաննա Կոստանյանը հերքել է 15.000 դրամ հավաքելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները, խոստացել նորից ժողով հրավիրել և հայտարարել է, որ դպրոցում ամեն ինչ անվճար է:

Իսկ դասագրքերն արդյոք վարձույթո՞վ, թե՞ անվճար կտրամադրվեն սիրիահայերին: Նարինե Հովհաննիսյանի խոսքով` ինչ-որ մի տոկոս կա, որ դպրոցը կարող է սոցիալապես անապահով երեխաներին դասագրքերն անվճար տրամադրել, իսկ սիրիահայերից հավանաբար գումար չեն գանձի դասագրքերի տրամադրման դիմաց: Նա ավելացրեց, որ սիրիահայերի դասագրքերի՝ անվճար տրամադրման շուրջ քննարկում կլինի, և դպրոցի տնօրենը կխոսի հիմնադրամի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում